Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀՀ կառավարություն կներկայացվի «Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման» ծրագիրը

ՀՀ կառավարություն կներկայացվի «Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման» ծրագիրը
05.07.2012 | 13:25

ց, - «Իրատես de facto»-ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» ( ՍՊԱԾ) գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նա նշեց նաև, որ ծրագրի ֆինանսավորման նպատակով ակնկալվում է նաև միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությունը:

Ըստ գործակալության պետի, Գառնիի դիտարանում, դեռևս խորհրդային տարիներին, ուժեղ երկրաշարժերի նախանշանների անջատման և դրանց կանխատեսման նպատակով կառուցվել է ստորգետնյա 375 մ ընդհանուր երկարությամբ թունել: Աշխարհում եզակի համարվող այդ կառույցի պատերի ներսում մշտապես պահպանվում է կայուն խոնավություն և ջերմաստիճան:
«Թունելի վերագործարկվելուց հետո, համատասխան սարքավորումների միջոցով կչափվեն երկրակեղևի դեֆորմացիաներն ու թեքման մեծությունները և հնարավորություն կստեղծվի անջատել ուժեղ երկրաշարժերի նախանշաններն, և, ի վերջո, մոտենալ նշված երկրաշարժերի կանխատեսման դժվարագույն գիտական խնդրի լուծմանը», -ասաց Հ. Պետրոսյանը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ